Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Փաշինյանը չգալու համար ունի իր պատճառները. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, ասել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ։

«Փաշինյանը չգալու համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա։ Սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան:

Գոնե նրա համար, որ մենք ավելի շատ հայեր ունենք այստեղ, քան հենց Հայաստանում: Եվ դա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031