Վահե Ղազարյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:

Վահե Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ևս անմիջականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովման աշխատանքներում։

Նախարարը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Օլիվիե դը Կոտինին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իր հերթին նշել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Նա հատուկ անդրադարձ է կատարել օրեր առաջ ԵՄ շրջանակներում Հայաստանում անցկացված «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին և ընդգծել Ֆրանսիայի ակտիվ մասնակցության մասին։

Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031