Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում:

Տեղեկություններն իրացնելով՝ հոկտեմբերի 9-ին իրավապահները Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 13 փաթեթ՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով, թղթե 1 փաթեթ՝ 2 գրամից ավելի քաշով, և ապակե կոլբա՝ 4,47 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը նշել է, որ դրանք ձեռք է բերել երկու օր առաջ տելեգրամյան ալիքներից մեկով և այդ օրը դրանցից 6-ը հասցրել է տեղադրել Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում:

Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031