
Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա ԱԹՍ-ների գրոհի մասին

ՆՊՐԵՍ: Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի 5 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի մարզը, իսկ Բրյանսկում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել։
5 ԱԹՍ-ների խոցման մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Ստրելեցկոյե գյուղում խոցվել է թշնամու անօդաչու թռչող սարք: Հետևանքներ չկան։ Բորիսովի շրջանում՝ Ցապովկա գյուղի ծայրամասում, պայթուցիկ սարք է նետվել կվադրոկոպտերից։ Տուժածներ և ավերածություններ չկան»,- գրել է նա։
Իսկ Բելգորոդի մարզի այլ շրջանների և գյուղերի վրա, ըստ նահանգապետի, արձակվել են ականանետային արկեր, նետվել են նռնակներ․ տուժածներ և ավերածություններ չկան։
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի մասին հայտնել են նաև Բրյանսկի մարզում։ Ըստ «Նովոստի Բրյանսկա» պարբերականի՝ խոշոր հրդեհ է բռնկվել Բրյանսկի մսի կոմբինատի շրջանում: Ըստ նախնական տեղեկատվության` դա ուկրաինական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևահքներն են․ այն հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան խոցել են ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը