Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա նոյեմբերի 21-ին
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա նոյեմբերի 21-ին։ Այս որոշումն ընդունվեց Երևանի ավագանու անդրանիկ նիստում։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։



