100.652 արցախցու փոխարեն՝ 80.000-ը կստանա 100.000-ական դրամ
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Արցախում ապրող 120.000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից։
Մի քանի օրվա ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, ինչն Արցախից հրաժարվելու և այն Ադրբեջանին հանձնելու՝ Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների անխուսափելի հետևանքն էր։
Հայաստանում ապաստանած Արցախի մեր 100.000-ից ավելի քաղաքացիների համար Հայաստանի կառավարությունը գործարկեց աջակցման ծրագրեր, և ողջ Կառավարությունը լծվեց այդ ծրագրերը PR-ելու գործին՝ ստեղծելով տպավորություն, որ հոգում է բռնի տեղահանված բոլոր քաղաքացիների կարիքները։
Մինչդեռ փիառից այն կողմ իրականությունն այլ է.
Հայաստանի Կառավարությունը բռնի տեղահանված 100.652 քաղաքացու փոխարեն 100.000 դրամ միանվագ աջակցություն կտա 80.000-ին։
Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 8.0 մլրդ դրամ՝ 80.000 շահառուի 100.000 դրամ միանվագ դրամական աջակացություն տրամադրելու համար:
Նշենք, որ 100.652 քաղաքացու համար անհրաժեշտ է շուրջ 10.0 մլրդ դրամ՝ 8.0-ի փոխարեն։