Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան. Tert.am

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն էին տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս Ադրբեջանը ձերբակալվել է։

Տեսանյութեր

Լրահոս