«Մահաբեր իշխանություն՝ ՔՊ +սիրախաղ=ցեղասպանություն». Գառնիկ Դավթյանի ակցիան
Այսօր ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում՝ գորգի վրա): Սոցիալական-տեղեկատվական իրազեկման ակցիայի խորագիրն էր՝ «Արյուն հանուն աթոռապաշտպանության»:
Ակցիայի գլխավոր ատրիբուտը մաշված և վնասված աթոռն էր, որ խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի 5 տարվա կառավարման օրոք մեր պետության, այսօրվա պետականության կարգավիճակը, իսկ արյունը՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների արյունը:
«Մահաբեր իշխանություն՝ ՔՊ +սիրախաղ=ցեղասպանություն»,-ակցիայի ժամանակ աթոռին ամրացված պաստառի բովանդակութունն էր:
Ակցիայի ժամանակ նրան մոտեցան ոստիկաններ ու ասացին՝ չի կարող ակցիա իրականացնել: Գառնիկ Դավթյանը պահանջեց հիմնավորել պահանջը, ինչը, բնականաբար, չարվեց:
«Ընգե՛ր, ստեղ չի կարելի ակցիա անել. սա մեր պետական սիմվոլն է. ոստիկանի պահանջի տրամաբանությունը»,-ի վերջո ինչ-որ բան ասելու համար ասաց ոստիկանը՝ չպատասխանելով այն հարցին, թե ինչու է կարելի գորգի վրա համերգ կազմակերպել, բայց ակցիա՝ ոչ:
Ցավալի էր արձանագրել, սակայն ոստիկանը չէր տիրապետում անգամ օրենսդրության պահանջներին և չգիտեր, որ մինչև 100 հոգով ակցիա իրականացնելու համար թույլտվություն պետք չէ:
Ի վերջո, ոստիկաններն ինչ-որ պահի առևանգեցին Գառնիկ Դավթյանին ու նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ հեռացրեցին տարածքից՝ պահանջելով ակցիան
Մանրամասները՝ տեսանյութում: