Եթե ՀՀ–ն նման հանդիպման գնա, ապա էլ ավելի փակուղային կդարձնի իրավիճակը՝ մեծացնելով մեր դեմ սպառնալիքների ռիսկը. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Էրդողանն առաջարկել է հարցով քառակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ–ի, Ադրբեջանի ու ՀՀ–ի ղեկավարների հետ՝ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: Սա Իրանին գործընթացից դուրս թողնելու հերթական փորձն է:

Տարածաշրջանային հարցերի մեջ առաջին հերթին հենց մտնում է Սյունիքով անցնելիք ճանապարհի հարցը, ինչի դեմ հանդես է գալիս իրանական կողմը: Իմ տպավորությամբ, ՀՀ–ի դեմ ագրեսիվ քայլերը այս փուլում կանխվել են հենց Իրանի միջնորդությամբ: Միաժամանակ Փաշինյան–Էրդողան զանգի ժամանակ վստահորեն քննարկվել է ճանապարհի թեման: Այդ հարցով շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ–ն: խ

Էրդողանի հետ զրույցից հետո Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ իրենք կողմ են ճանապարհին՝ ակնարկելով, որ խնդիրը հենց «միջանցք» բառն է: Իբրև այդ ճանապարհով գազամուղներ են անցնելու, ՀՀ–ն էլ դրանից բացառիկ շահելու է: Հիշեցնեմ, որ ՀՀ–ին չեն թողնում անգամ Երասխում գործարան կառուցել, ուստի ամբողջությամբ կեղծ խոսույթ է, թե Թուրքիային ու Ադրբեջանին արված միակողմանի զիջումների գնով խաղաղության կհասնեն, հետո էլ ՀՀ–ն տնտեսապես կզարգանա: Փաստերը հակառակի մասին են:

Ինչևէ, Իրանը հանդես է գալիս առհասարակ որևէ ճանապարհի գործարկման դեմ, նրանք առաջարկում են, որ այդ ճանապարհն անցնի հենց Իրանի տարածքով, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ: Տպավորություն է, որ Փաշինյանը այլ քաղաքական գիծ է որդեգրել, դրա համար էլ Արարատ Միրզոյանի ու Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը կոշտ երանգներ ուներ:

Հիմա արդեն Էրդողանը առաջարկում է քառակողմ հանդիպել ու հարցերը լուծել առանց Իրանի: Եթե ՀՀ–ն նման հանդիպման գնա, ապա էլ ավելի փակուղային կդարձնի իրավիճակը՝ մեծացնելով մեր դեմ սպառնալիքների ռիսկը:

Խնդիրը Իրանը չի, խնդիրը մեր շահն է, մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930