4 միլիոն դրամանոց հետազոտության պատվեր՝ երկրի գլխի գալիքը պարզելու համար
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը որոշել է Հայաստանի անվտանգային քաղաքական առաջնահերթությունները պարզելու համար հետազոտություններ պատվիրել։
Այս նպատակով պետական բյուջեից 4 միլիոն 300 հազար դրամ է հատկացվել՝ հայտնի չէ, թե ի՞նչ կազմակերպությունների, որոնք էլ պետք է ներկայացնեն պահանջված 3 հետազոտություն։
Թե որ հետազոտական կենտրոններն են այդ հետազոտությունն իրականացնելու, Փաշինյանի Կառավարությունը գաղտնի է պահում։
Եվ այդ գաղտնի կետը պարունակող որոշման մեջ նշված է միայն, որ կարիք կա հստակեցնել աշխարհագրական, տնտեսական և ժողովրդագրական ոլորտների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունը, իրականացնել վերլուծական աշխատանքներ, այդ թվում՝ վտանգների ու ռիսկերի գնահատման ուղղությամբ:
Նշենք, որ 4.3 միլիոն դրամը հատկացվել է ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդից, այլ Փաշինյանի աշխատակազմին բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։