Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ ընտրվելու կապակցությամբ. Բենիամին Մաթևոսյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները, ինչպես նաև հայտարարել, որ ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կքննարկի այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ ընտրվելու կապակցությամբ։ Թուրքիան հավանություն չի տալիս ընտրությունների անցկացման փաստին, ինչի պատճառով պաշտոնական Երևանը լռում է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում։ Եթե Թուրքիան ներգրավված է այս հարաբերություններում, պատկերացնո՞ւմ եք, թե որքանո՞վ է ներգրավված ներհայկական քաղաքական այլ գործընթացներում»։

Տեսանյութեր

Լրահոս