Բաժիններ՝

Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ

Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։

Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ առատ և շատ առատ տեղումների, որոնք ուղեկցվում են փոթորկալի քամիներով։

Մադրիդի, ինչպես նաև Անդալուսիայի ու Կաստիլիա լա Մանչա շրջանների համար վտանգավորության ամենաբարձր մակարդակ է հայտարարվել սեպտեմբերի 2-ից ի վեր շարունակվող սաստիկ փոթորիկների պատճառով։ Իր հերթին Իսպանիայի ՆԳ նախարարությունը նախազգուշացում է երկրի մեծ մասում բնական աղետների սպառնալիքի մասին։ Չնայած դպրոցական արձակուրդներից վերադարձող մեծ թվով մարդկանց, Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը սեպտեմբերի 3-ին քաղաքացիներին կոչ է արել «ավտոմեքենա չվարել և մնալ տանը, քանի որ շատ ճանապարհներ ամբողջովին ջրածածկ են եղել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930