Բաժիններ՝

Սիրիացի զինվորականները հետ են մղել զինյալների գրոհը Իդլիբի նահանգում

«Թուրքեստանի իսլամական կուսակցություն» խմբավորման ահաբեկիչները փորձել են ճեղքել սիրիական կառավարական ուժերի պաշտպանությունը Իդլիբի նահանգում: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Վադիմ Կուլիտը հայտնել է, որ հարձակումը հետ է մղվել, ոչնչացվել է 18 զինյալ։

«Իդլիբի նահանգի Մելլաջա բնակավայրի տարածքում «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ականանետային և հրետանային կրակի աջակցությամբ փորձել են ճեղքել սիրիական կառավարական զորքերի պաշտպանության առաջին գիծը։ Հարձակումը հետ է մղվել, ոչնչացվել է մինչև 18 ծայրահեղական», – ճեպազրույցում նրա խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։

Բացի այդ, Կուլիտը հայտնել է Իդլիբի Մաար Շամշա բնակավայրի շրջանում սիրիացի զինվորականների դիրքերի վրա անօդաչու թռչող սարքից պայթուցիկ նետելու մասին, ինչի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող։

Դերծովակալը նաև հայտարարել է, որ վերջի օրում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 28 խախտում է կատարել Սիրիայի երկնքում։ Ըստ պաշտոնյայի՝ կոալիցիան ԱԹՍ-ների թռիչքներ է իրականացրել՝ դրանք չհամաձայնեցնելով ռուսական կողմի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս