Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահինի վանական համալիր

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Սանահինի վանական համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ. Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ. Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։

ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031