
Սիրիայում Թուրքիայի աջակիցները ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել

ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել մի շարք անցանձ նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես պատժամիջոցները կիրառվել են Թուրքիայի աջակիցներ Սուլեյման Թուգայի և Համզա Թյումենի նկատմամբ:
Բացի նրանցից ընդդիմադիր ուժերի մի շարք առաջնորդների նկատմամբ ևս նման քայլի գնալու որոշում է կայացվել: Նրանք են Մուհամմեդ Հուսեյն էլ Ջասիմը, Վելիդ Հուսեյին էլ Ջասիմը և Սեյֆ Բուլադ Էբու Բեքիրը:
Նշվում է, որ հիշյալ անձինք գործունեություն են ծավալում թուրքական բանակի ռազմական օպերացիայից հետո 2018-ից ի վեր Թուրքիային աջակցող ուժերի վերահսկողություն տակ գտնվող Աֆրինում: