Հարբած ուղեկցորդուհին խափանել է թռիչքը. ավիաընկերությունն ստիպված մեծ գումար է վճարել ուղևորներին
Հարբած բորտուղեկցորդուհին խափանել է թռիչքը, ինչի պատճառով Ryanair-ն ստիպված է եղել տասնյակ հազարավոր ռուբլի վճարել ուղևորներին։
Ինչպես տեղեկացնում է «Lenta Ru»-ն, ուղեկցորդուհին աշխատանքի է եկել հարբած վիճակում, և ստուգումից հետո նրան արգելել են ինքնաթիռ բարձրանալ։ Ղեկավարությունը վերջին պահին ստիպված է եղել անձնակազմի նոր անդամ փնտրել, ինչի պատճառով թռիչքը երեք ժամով հետաձգվել է:
Դժգոհ ուղևորները պահանջել են փոխհատուցում պատճառված անհարմարությունների համար և համատեղ բողոք գրել ավիաընկերության դեմ։ Ryanair-ն իր հերթին համաձայնել է վճարել 343 ֆունտ (գրեթե 42 հազար ռուբլի) 26 ուղևորներին։ Մեղավոր բորտուղեկցորդուհին նույնպես պատիժ է ստացել։ Փոխադրողը նրան տուգանել է 858 ֆունտ ստեռլինգով (104 հազար ռուբլի)։