Բաժիններ՝

Կրեմային մակարոն՝ հավի մսով և բրոկոլիով

Բաղադրիչներ

• հավի կրծքամիս- 450 գ

• աղ և սև պղպեղ

• սխտոր- 2-3 պճեղ, ճզմած

• կարագ

• ձեթ

• սերուցք- 4 բաժակ

• պարմեզան պանիր- ½ բաժակ, քերած

• ռոտինի մակարոն- 450 գ, եփած

• բրոկոլի- 300 գ, կտրատած, թեթևակի խաշած

Պատրաստման եղանակը

Հավի միսը համեմել աղով և սև պղպեղով, տապակել ձեթով, երկու կողմից։

Տապակից հեռացնել հավի միսը, նույն տապակի մեջ լցնել կարագը, սխտորը ճզմած, տապակել մի քանի վայրկյան, ավելացնել սերուցքը, թողնել հասնի եռման աստիճանի։ Անջատել կրակը, սերուցքին ավելացնել քերած պարմեզանը, ապա ավելացնել եփած մակարոնը, բրոկոլին և տապակած, կտրատած հավի միսը։

Մատուցել տաք վիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս