Ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակերը. Արսեն Ջուլֆալակյան

Ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակերը։

Անցած տարվա մասսայական ցույցերից(Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:

Ցավոք(մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը…

Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:

Հավանաբար կհիշեք,թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:

Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե  «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե,երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը…):

Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան:

Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «#հայաքվե»-ն է:

Ո՞ւր են նրանք,ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին…

Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:

Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է,քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում,սով… հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա:

Արսեն Ջուլֆալակյան

Տեսանյութեր

Լրահոս