Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ։

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացմամբ։ Առանցքային է ազատ տեղաշարժի ապահովումն ու հրատապ հումանիտար կարիքների բավարարումն ապահովելը։ ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան։

Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքերի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031