ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է անվտանգության երաշխիքների շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ Վաշինգտոնն ու Կիևը մեկնարկել են «երկու երկրների միջև անվտանգության երկարաժամկետ հանձնառությունների շուրջ բանակցությունները»։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 3-ին հանդիպում է կայացել ԱՄՆ պետքարտուղարության, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների և նրանց ուկրաինացի պաշտոնակիցների միջև։

«Մեր երկկողմ անվտանգության հանձնառությունների ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի ապահովումը կայուն ուժերով, որոնք ունակ կլինեն երկիրը պաշտպանելու այժմ և զսպելու ռուսական ագրեսիան ապագայում, աջակցելու և բարելավելու Ուկրաինայի պաշտպանական ինստիտուտների և արդյունաբերության արդյունավետությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև ամրապնդելու բարեփոխումների օրակարգը, որը կնպաստի լավ կառավարմանը, որն անհրաժեշտ է երկրին՝ եվրաատլանտյան ձգտումներին հասնելու ճանապարհին», – նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկի մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն իր հերթին հայտնել էր, որ բանակցությունները տեղի կունենան առցանց ձևաչափով՝ համաձայն այն հանձնառությունների, որոնք «Մեծ յոթնյակի» երկրներն ստանձնել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031