Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Փրկարարները Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանքից հետո հայտնաբերել են ևս չորս զոհի մարմին։ Sputnik գործակալության վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հաջողվել է տարհանել 210 մարդու։
Օգոստոսի 3-ի ցերեկը Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Sputnik-ը հավելում է, որ փրկարարներն ու ոստիկանությունը գտնվում են տարերային աղետի վայրում ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար:
Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել: