Բաժիններ՝

Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

Հայաստանի կանանց բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Հայաստանի թիմն անցել է կիսաեզրափակիչ փուլ:

Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի հավաքականն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս