«Ստեփանավանում ապօրինի կասեցվել է «Հայաքվեի» ստորագրահավաքը». Մենուա Սողոմոնյան

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ստեփանավանի քաղաքապետարանում ապօրինի արգելել են «Հայաքվեի» ստորագրահավաքը։

«Մենք այժմ գտնվում ենք Ստեփանավանի քաղաքապետարանում, որտեղ 3-րդ հարկում մեզ  հատկացրել են «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքն իրականացնելու համար վայր։ Հայտարարում եմ, որ այս պահին առանց օրինական հիմքերի կասեցված է նախաձեռնության ստորագրահավաքը։ Քաղաքապետարանի ներկայացուցչին, որը պետք է լինի այստեղ և մասնակցի ստորագրահավաքին ՝որպես համայնքապետարանի ներկայացուցիչ, հրահանգել են, որ չգա, նա իր աշխատասենյակում է։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել և ի՞նչ է տեղի ունեցել։

Նախաձեռնության համակիրներից մեկը, ում անձամբ եմ ճանաչում, մարդկանց ուղղորդել է, որպեսզի նրանք մասնակցեն ստորագրահավաքին։ Դրա արդյունքում համայնքի ղեկավարը հրամայել է մեր աշխատակցին՝ Հասմիկ Կոստանյանին,  որպեսզի նա դուրս գա։

Հասմիկ Կոստանյանը կապ է հաստատել ինձ հետ, ես էլ ասել եմ, որ պետք չէ, որպեսզի նա դուրս գա, այդ պահանջն օրինական հիմք չունի, նա որևէ հակաօրինական քայլ չի կատարել, հետևաբար՝ տարածքից դուրս գալու որևէ հիմք չկա։ Որևէ կերպ մեր նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն այս մասին ծանուցված չէ։

Կարդացեք նաև

Փորձեցի կապ հաստատել ու հանդիպել քաղաքապետի, փոխքաղաքապետի հետ, բայց նրանք տեղում չեն։

Այսպիսով՝ հայտարարում ենք, որ այս պահին կանգնեցնում ենք նախաձեռնության ստորագրահավաքի ընթացքը Ստեփանավան քաղաքում, և այս մասին դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, այդ թվում՝ ՄԻՊ գրասենյակին, որպեսզի համապատասխան ընթացք տան այս գործընթացին, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների ոտնահարում»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս