Որևէ մեկի արյունը Արցախի ժողովրդի արյունից կարմիր չէ. սա գոյաբանական հարց է. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներն ու նրանց աջակիցներն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակը հանձնեցին ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ՌԴ դեսպանությանը նամակը փոխանցելուց հետո լրագրողների հետ զրույցում կարևորեց նման նախաձեռնություններն ու ուղերձները՝ դրանք համարելով մարդկանց արթնացնելու, համախմբելու միջոց:
«Նախագահ Սարգսյանը հստակ նշել է՝ եթե Արցախը տվեցին, միջազգային հանրությունն արդեն կանգնելու է Հայաստանի հարցի առջև,- նշեց քաղաքական գործիչը՝ Փաշինյանին հեռացնելը համարելով հրամայական,- Պանթուրքիզմը՝ օգտվելով Հայաստանի վայ կառավարչի թուրքամետ, պարտվողական ու հայկական պետական գաղափարախոսություն չունենալու հնարավորությունից և աշխարհաքաղաքական շփոթից, փորձում են վերջ տալ հայկական գործոնին տարածաշրջանում:
Մենք էլ ասում ենք՝ հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ է, ազգակործան պատուհաս է, Նիկոլը, գիտենք՝ հայ ազգի շահերի դավաճան է, Ալիևի կամակատարն է, բա դուք որպես միջազգային հանրություն՝ անելիք չունե՞ք:
Մենք բարձր ենք գնահատում, շնորհակալ ենք բոլոր այն միջազգային կառույցներին, երկրներին, որոնք փորձում են, խոսում են, ինչ-որ գործ են անում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը չավարտվի համամարդկային ողբերգությամբ, բայց մենք այստեղ ենք՝ ասելու, որ դա բավարար չէ:
Ես հասկանում եմ, որ Դոնբասում, Ղրիմում պրոբլեմ է, բայց Ղարաբաղում մարդիկ էլեմենտար ապրելու պայմաններ չունեն: Որևէ մեկի արյունն Արցախի ժողովրդի արյունից կարմիր չէ, որևէ մեկն ավելի անկախ ապրելու իրավունք չունի, քան Արցախի հերոսական ժողովուրդը:
Բոլորս, ինչպես 88-ին, պետք է ոտքի կանգնենք և հեռացնենք առաջին խոչընդոտին, որ մեզ հետ էլ հաշվի նստեն»:
Մանրամասները՝ տեսանյութում