
Հունաստանում անտառային հրդեհներ են. Հռոդոս կղզուց տարհանվել է 19.000 մարդ

Հունական Հռոդոս կղզում վեցերորդ օրն անընդմեջ անտառային հրդեհներ են մոլեգնում, տարհանվել է ուրջ 19.000 մարդ։ Հռոդոսում մարդկանց տարհանումը ամենախոշոր նման գործողությունն էր Հունաստանի պատմության մեջ։ Այս մասին հայտնում են ANA-MPA-ն և ERT-ն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ 16.000 մարդ տեղափոխվել է ցամաքով, իսկ 3000-ը՝ ծովով: Մարդկանց տեղավորել են հյուրանոցներում, սպորտային համալիրներում ու դպրոցներում, ինչպես նաև մարդատար նավերում։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է հրշեջների համակարգման կենտրոն՝ տեղեկանալու կղզում տիրող իրավիճակին։ Կղզու իշխանությունների տվյալներով՝ 30.000 մարդ կարող է տարհանման կարիք ունենալ։
Գերմանական TUI զբոսաշրջային կոնցերնը դադարեցրել է դեպի կղզի բոլոր ուղևորափոխադրումները։ Տուրօպերատորները խնդրել են արտասահմանյան ավիաընկերություններին առանց ուղևորների չարտերային թռիչքներ ուղարկել կղզի՝ մեկնելու ցանկացող զբոսաշրջիկներին վերցնելու համար: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Հռոդոսի օդանավակայանում կազմակերպել է կետ՝ հրդեհի ժամանակ իրենց իրերը կորցրած զբոսաշրջիկներին անձնագրերը կորցնելու վկայականներ տալու համար։