
Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Ֆեյբուք»-ի էջի գրառմամբ հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան․
«Երեկ Էնթոնի Բելանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ միասին փորձել ենք մտնել Ստեփանակերտ՝ քաղաք, որը Ադրբեջանի միջազգային ճանաչված մասն է, սակայն բնակեցված է առավելապես էթնիկ հայերով: Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»,- ասվում է գրառման մեջ։