Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Ինչպես տեղեկացրել են Թուրքիայի ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են Եվրոպայի մի շարք երկրներում Ղուրանի պղծման դեպքերը։

Դիվանագետները քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գործողությունները և Անկարայի ու Թեհրանի համատեղ քայլերը՝ ի պատասխան մուսուլմանների սուրբ գրքի հանդեպ ոտնձգությանը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կողմերը նաև անդրադարձել են երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31