Լիբերալիզմով տոգորվածներն անբարո են, ստեղծում են սպառողական հասարակություն. նրանց համար չկան ընտանիք, կրոն, ազգային արժեքներ. Հարություն Մեսրոբյան
«Ինչո՞ւ են լիբերալիզմով տոգորվածներն անբարո: Եթե նայենք վերջին 120 տարվա լիբերալիզմի հոսանքների և նրանց ջատագովների ուղղությունները, կտեսնենք, որ իրենք միշտ որպես ուղենիշ են ընդունում մի քանի հանգուցային եզրույթներ, և դրանցից մեկը սպառողական հասարակությունն է»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը:
Մեկնաբանելով ասվածը՝ կառավարման փորձագետն ասաց՝ «սպառողական հասարակություն»՝ նշանակում է անջատել հոգևորը, եկեղեցին, ազգայինը, ընտանիքը:
«Չեք կարող լինել լիբերալ ու պահել այս արժեքները: Եվրոպայի փրկությունը անգլոսաքսոնական և ռուսական կայսրությունների հակամարտության մեջ անգլոսաքսոնական ափից կտրվելն է: Եթե չանեն, էս թոհուբոհի մեջ իրենք էլ կարող են մեծաքանակ զոհեր տալ, ինչպես եղավ Երկրորդ համաշխարհայինի դեպքում: Եթե նկատել եք, անգլոսաքսերը մերձբալթյան ժողովուրդներին, Գերմանիային, Ուկրաինային, Լեհաստանին Ռուսաստանի դեմ բրթում են հեռվից: Եթե Եվրոպան անգլոսաքսերի հերթական կուտն ուտի, տասնյակ միլիոններով զոհ կտա»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ փորձում է առնել լիբերոիդական շարժումների դեմը:
«Որտեղ ազգայինն ու պահպանողականը գլուխ են բարձրացնում, սկսում են սպառողական մտածելակերպից նահանջել: Միակ լուծումն այն է, որ պետք է ստիպողաբար մտցնել մերիտոկրատական կառավարում ու կոշտ ձևերով, կուկոներով, էդ հրապարակներում պարող ժողովրդով-բանով, ետին պլան մղել ու սկսել բարեփոխումներ: Ոչ մի դեմոկրատիա, որովհետև դեմոկրատիան դառնում է օխլոկրատիա: Հիմա հրապարակում Վարդավառի տաշի-տուշի են անում այս իրավիճակում, ինչպես 2018թ. փողոցներում խորոված էին անում: Այն ժամանակ ես հրապարակավ հայտարարեցի՝ դուք անում եք Արցախի մատաղը, ու չսխալվեցի»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: