
Կարտոֆիլ՝ ջեռոցում

Բաղադրիչներ`
• 5 մեծ կարտոֆիլ
• ձեթ
• աղ- 3 թ/գ
Լցոնի համար`
• կարագ
• պանիր, քերած
• կանաչ սոխ, կտրատած
• սև պղպեղ
• հալապենյո պղպեղ, կտրատած
• բեկոն՝ ըստ ճաշակի
• թթվասեր
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը լվանալ, վրան ձեթ քսել, աղ անել, դասավորել տապակի մեջ, եփել ջեռոցում 210°-ում, 50-55 րոպե։
Ջեռոցից հանելուց հետո կարտոֆիլները մեջտեղի հատվածից կտրել, փոս անել, լցոնել թթվասերով, կարագով, պանիրով, հալապենյո պղպեղով, սև պղպեղով և կրկին դնել ջեռոցը՝ եփել մինչև պանիրը հալվի։
Մատուցել կտրատած կանաչ սոխով։