Իշխանության թևերը միաձուլվում են. այս իրավիճակը հարիր է ավտորիտար պետություններին. Գոհար Մելոյան

«Այսօր ունենք սահմանադրականության հետընթաց: Ժամանակին ԵԽ-ի կողմից մեր Սահմանադրությունը ճանաչվել էր լավագույններից մեկը, հատկապես՝ մարդու իրավունքներին վերաբերող գլուխը: Վերջին տարիներին տեղի ունեցավ հետընթաց»,- «Հակասահմանադրական իրականություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա հիշեցրեց, որ 2018թ. բացահայտորեն ոտնահարվեց իշխանւթյունների տարանջատման սկզբունքը, երբ նախ գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվեց Ազգային ժողովի շենքը, ապա՝ դատարանները, ապա՝ ՍԴ շուրջ զարգացումները:

«Իշխանության թևերը միաձուլվում են: Այս իրավիճակը հարիր է ավտորիտար պետություններին»,- ասաց սահմանադրագետը:

Ինչ վերաբերում է ԲԴԽ որոշումներին, Գոհար Մելոյանը նշեց՝ թիրախավորվում են գործարքի չգնացող դատավորները:

«Դատական իշխանությունը երրորդ իշխանությունն է, որը զավթվել է: Պետք է շարունակել պայքարել»,- նկատեց Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս