
41-ամյա Մուրթուզ Մ.-ն հայտնաբերվեց Հայաստանում

Հունիսի 29-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 41-ամյա Մուրթուզ Մ.-ն: Նա 2011 թ. փետրվարի 21-ից Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: