Իհարկե, հանքարդյունաբերության ոլորտում պետության կողմից ցանկացած աջակցություն ցանկալի է. Արմեն Ստեփանյան
Այսօր «Հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ 168.am-ը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը պետության կողմից տրվող հարկային արտոնությունների կարիքը չունի, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը ՏՏ ոլորտին տվել է հարկային արտոնություններ։
«Իհարկե կա, ինչպես նաև ՏՏ ոլորտը, վստահ եմ, որ բոլոր ոլորտները կարիք ունեն: Մենք այսօր խոսեցինք որոշ դժվարությունների մասին, պարոն փոխնախարարը նշեց, թե ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը։ Յուրաքանչյուր տեսակի աջակցություն, ընդհուպ՝ ձեր կողմից հիշատակված, իհարկե, լավ կլինի։
Չգիտեմ՝ ինչու արտոնություններ չեն տրվել, գուցե այդ գործիքը չի քննարկվել»,- շեշտեց Արմեն Ստեփանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում