Բաժիններ՝

10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է մեկ քառորդով

Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 10 տարում աճել է 23 տոկոսով՝ 2011 թ.-ի 240 միլիոնից 2021 թ.-ին հասնելով 296 միլիոնի: Դրա հետ մեկտեղ, թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից տառապող մարդկանց թիվն այդ նույն ժամանակաշրջանում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 39,5 միլիոնի։ Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերի վարչության զեկույցում:

Ըստ փորձագետների՝ թմրամոլների թվի աճը միայն մասամբ է բացատրվում Երկրի բնակչության թվաքանակի ընդհանուր աճով, գրում են փորձագետները։ Նրանք մեկ այլ կարևոր գործոն են համարում սինթետիկ թմրամիջոցների շրջանառության աճը, որոնք իրենց «էժան, հեշտ և արագ արտադրության» շնորհիվ արմատապես փոխել են բազմաթիվ անօրինական շուկաներ: Զեկույցի հեղինակները բերում են ֆենտանիլի օրինակը, որը Հյուսիսային Ամերիկայում մեծապես փոխել է ափիոնային շուկան՝ ճակատագրական հետևանքներով. 2021 թվականին ափիոնային անալգետիկների անօրինական արտադրության պատճառով Հյուսիսային Ամերիկայում մոտավորապես 90 հազար մահվան դեպք է գրանցվել, որոնց մեծամասնության պատճառ է դարձել անօրինականորեն արտադրված ֆենտանիլը:

Զեկույցում ասվում է, որ երիտասարդությունը շարունակում է մնալ ամենախոցելի խումբը։ Աֆրիկայում մարդկանց 70 տոկոսը, որոնք թմրակախվածության դեմ բուժում են անցնում, 35-ից ցածր տարիքի են: Դրա հետ մեկտեղ, ամբողջ աշխարհում բուժում է անցնում դրա կարիքն ունեցող մարդկանց միայն 20 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս