Բաժիններ՝

«Սպանեցին ձագիս ամենազազրելի ձևով ու թողեցին միայն հիշողությունս, որ կարոտից ամեն րոպե խելագարվեմ». Նաիրա Մելիքյան

44-օրյա պատերազմի հերոս Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադրությունը կազմակերպվեց երկնքից ու երկրից, հատուկ դավադրություն։

Սպանեցին ձագիս ամենազազրելի ձևով. Հանեցին սիրտս՝ տեղը թողեցին դատարկ մի անցք, որ էլ ոչինչ չսիրեմ, կտրեցին թևերս, որ էլ չգրկեմ, ոտքերս, որ չընթանամ կյանքում, այլ մնամ նույն կետում գամված։

Թողեցին միայն աչքերս, որ հավերժ լացեմ, գիտակցությունս, որ անվերջ մտածեմ, ու իհարկե հիշողությունս, որ կարոտից ամեն րոպե խելագարվեմ։

Ու սա կոչվում է կյանք, կամ էն ինչ թողեցին կյանք կոչվածից։

Դե սպանեք վերջանա, որպես ինչ եք թողել….»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930