Սուրեն Պապիկյանն ու Մայքլ Վեներդին քննարկել են Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Անդրադարձ է կատարվել Սուրեն Պապիկյանի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։

Տեսանյութեր

Լրահոս