Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հրապարակումները բամբասանք են. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԶՄԼ-ներում հրապարակվող տեղեկությունները՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հնարավոր քրեական գործ հարուցելու վերաբերյալ, բամբասանք է որակում։

«Կարեն Անդրեասյանի հետ կապված այդ ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով՝ բամբասանքներ են, ոչ ավելին։ Նույնիսկ այնտեղ ընթացակարգային լավ չեն պատկերացնում՝ ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են։ Ուղղակի, իմ խորին համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց նորմալ է, որովհետև իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակներում են»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգոր Մինասյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե առաջին անգամ չէ, երբ դատավորները բողոքում են ճնշումներից, և առաջին անգամ չէ, որ նման միջադեպ է տեղի ունենում ԲԴԽ-ում, Գրիգոր Մինասյանը հակադարձեց՝ բնական է, որ իրավախախտը՝ և՛ ենթադրյալ, և՛ նախորդ բոլոր անձինք, որ ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն։

«Օրինակ, եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, պետական որևէ չինովնիկ, նախկին կամ ներկա, ասում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Եթե, չգիտեմ, դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի, որ ճնշում է։ Բոլորն իրենց ձևով պաշտպանվում են, մենք էլ ժողովրդավար երկրում ենք, բոլորի կարծիքը լսում ենք, բայց նաև չենք շեղվում մեր օրակարգից»,- եզրափակեց Գրիգոր Մինասյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս