ՏՏ-ին օգնում է, իսկ մեզ՝ ոչ. Հայաստանի հանքերի ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ–ում
Եթե կառավարությունը նպատակային աջակցություն է ցուցաբերում ՏՏ ընկերություններին, որոնք տուժել են արժույթի տատանումներից, ապա նույն կերպ կարելի էր աջակցել նաև հանքարդյունաբերական ձեռնարկություններին։
Հանքարդյունաբերական ընկերությունները պահանջում են հարկերի վճարման հետաձգում կամ նպատակային ֆինանսական աջակցություն փոխարժեքի տատանումների պատճառով վնասը փոխհատուցելու համար: Բանկային գործիքներից, որոնք ապահովագրում են նման տատանումներից, ընկերությունները դեռ չեն օգտվում։