Լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ. սա ճնշում է դատարանի վրա.Կարեն Անդրեասյան

«Իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը: Ես ձեզ հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Այն էլ՝ ընթացիկ գործի մասին: Դատավորի վրա սա ճնշում է. լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության հետաձգումից հետո շտապում էր ընդմիջման:

Լրագրողների դիտարկմանը, թե՝ ասում են, որ դուք էլ ուրիշներին եք ճնշում, նա հորդորեց դիմել համապատասխան իրավաբանական մարմիններին, սակայն հորդորներն այդքանով չավարտվեցին՝ նա սկսեց լրագրողներին իր պատկերացրած էթիկայի մասին դասեր տալ:

«Երբ ցանկություն ունենամ որպես դատավոր՝ ընթացիկ դատական նիստից իմ կարծիքները հայտարարել, կանեմ դատական նիստերիի ընթացքում. դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը վստահեցրեց՝ ինքը չի ուղղորդվում որևէ մեկի կողմից:

Կարդացեք նաև

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ն քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունն օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս