Կարեն Անդրեասյանը խոչընդոտում է Դավիթ Հարությունյանի պաշտպանների ներգրավմանը վարույթին
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։
Ինչպես արդեն գրել էինք, նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով: Այս պահին տասնյակ փաստաբաններ միջնորդություն են ներկայացրել ներգրավվել որպես Դավիթ Հարությունյանի պաշտպաններ:
Ինչպես ասաց Մարինե Ֆարմանյանը, իրենց մուտքը ԲԴԽ շենք, սակայն, արգելափակել էին, և իրենք դժվարությամբ են մուտք գործել շենք:
Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն են հայտնել փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը, Ինեսա Պետրոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Միքայել Շխիմյանը, Արթուր Պիվազյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը, Միհրան Պողոսյանը, Հրանտ Անանյանը, Երեմ Սարգսյանը, Հակոբ Ենոքյանը, Բենիկ Գալստյանը, Աբգար Պողոսյանը:
Այս պահին, 168.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն խոչընդոտում է պաշտպանների ներգրավմանը: Պատճառաբանում են՝ իրավունքի չարաշահում է, թեպետ որևէ օրենքով փաստաբանների ներգրավվածության քանակի սահմանափակում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: