Լիահույս եմ՝ ՀՀ-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը գործնական հարթակ կդառնա․ Փաշինյանի ուղերձը Ռիշի Սունակին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ․

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:

Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատում եմ հայկական կողմի հանձնառությունը նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը։ Լիահույս եմ, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար։

ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի իրականացման համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը և լիահույս ենք, որ այն կկրի տևական բնույթ։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930