Բաժիններ՝

Ֆինլանդիայում ձևավորվել է նոր կառավարություն

Ֆինլանդիայում յոթ շաբաթ տևած բանակցություններից հետո չորս կուսակցություններ համաձայնեցրել են կոալիցիոն կառավարության ստեղծումը՝ վարչապետ Պետերի Օրպոյի գլխավորությամբ: յդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Մի քանի ԶԼՄ-ների գնահատումներով՝ այս կառավարությունն «ամենաջը կդառնա Ֆինլանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ Նշվում է, որ, բացի Օրպոյի գլխավորած պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցությունից, կառավարության կազմում կընդգրկվեն աջ պոպուլիստական ​​«Զտարյուն ֆիններ» կուսակցությունը, Շվեդական ժողովրդական կուսակցությունը և քրիստոնյա դեմոկրատները: Ընդ որում, կառավարությունում ներկայացված չի լինի ոչ մի ձախ կուսակցություն։

Պետերի Օրպոն Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Սաննա Մարինին, որը հրաժարական էր տվել ապրիլին։ Մարինը բնակչության շրջանում ժողովրդականություն էր վայելում կորոնավիրուսային համավարակի դեմ իր հաջող պայքարի և այն քաղաքականության շնորհիվ, որ նա վարել է Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած պատերազմի մեկնարկից հետո, սակայն նրա կուսակցությունը, միևնույն է, պարտություն կրեց վերջին խորհրդարանական ընտրություններում։ Ակնկալվում է, որ նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է պետական ​​պարտքի կրճատումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս