Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն ըստ էության շարունակվում է 6 ամիս՝ ծայրահեղ սրել են հումանիտար իրավիճակը։

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում։ Նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։

«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը՝ արգելակվում է ԼՂ գազի, սննդամթերքի, էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս