
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։