Դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է տեղի ունենա սահմանազատումը. Միրզոյան

«Արդյո՞ք Հայաստանն Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, թե որ քարտեզների հիման վրա պետք է կատարվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Որքանով մենք ենք տեղյակ, 1975 թվականի քարտեզների մասին է խոսքը, որը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց.

«Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե ո՞ր թվականների քարտեզներով պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։ Դուք խնդրեցիք հստակ պատասխանել, ես առավելագույնը հստակեցնում եմ։ Սակայն կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին համահունչ։ Սա է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նաև, որքանով ինձ հայտնի է՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա՝ աշխատել այդ քարտեզներով՝ ողջ միջազգային հանրության և Հայաստանի կողմից»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս