«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի:
ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի: Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:
Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»: