«Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն։ Հայաստանում կա դե-ֆակտո թուրքամետ օտարածին իշխանություն։

Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում, ինչպես դեռ 2020-ից այնտեղ գտնվող ու կտտանքների ենթարկվող հայ տղերքը։

Էնպես որ մի՛ սրտնեղե՛ք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանական խմբավորման ղեկավարը երեկ Էրդողանի ու Ալիևի առաջ կռացած ու կքած վիճակում ծիծաղում էր՝ Հայաստանի ոչնչացումը իրականացնողների ու Արցախը 7 ամիս է՝ շրջափակածների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս