Բաժիններ՝

Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում. Reuters

«Երկխոսություն Շանգրի Լա» անվտանգության ֆորումին զուգահեռ Սինգապուրում տեղի է ունեցել մոտ 20 երկրի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպում, Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ նման հանդիպումը «միջազգային ստվերային օրակարգի կարևոր տարր է»։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, եղել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը և Հնդկաստանի հետախուզության հետազոտությունների և վերլուծության տնօրեն Սաման Գոելը: Չնայած ԱՄՆ-ի հետ լարվածությանը, հանդիպմանը եղել է նաև Չինաստանի ներկայացուցիչ, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչը ներկա չի եղել։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը, որը ներկա էր «Երկխոսություն Շանգրի Լա» ֆորումին, ասել է, որ չի մասնակցել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպմանը։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հանդիպումները երկար տարիներ կազմակերպվել են Սինգապուրի կողմից, սակայն նախկինում այդ մասին երբեք չէր հաղորդվել։ Սինգապուրում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեպքի մասին տեղեկություն չունի։ Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները մեկնաբանություններ չեն տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս