Բաժիններ՝

«Ոստիկանը պետք է իր էմոցիաներին տեր կանգնի, իսկ էմոցիաների նման դրսևորման պարագայում պետք է խիստ պատժվի, ոչ թե միայն գործից ազատվի». Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան տելեգրամ ալիքներում մի տեսանյութ տարածվեց, որտեղ կապիտուլյանտի սիրելի հանդիսացող կարմիր բերետավորներից մեկը բռունցքով ծանր հարված է հասցնում մի տղայի դեմքին, ով տեղում գիտակցությունը կորցնում և մեծ թափով ընկնում է նիքոլի սիրելի ասֆալտին։ Այն փաստը, որ այդ կարմիր բերետավոր բուղայը իր թշնամուց (այդպես միայն թշնամուն կհարվածեն) մի քանի անգամ ավելի խոշոր և անգամներ ավելի ուժեղ է նրան չկանգնացրեց, որ վազքով մոտենա ընկածին և շարունակի իր սև գործը։ Տեսանյութում հստակ լսվում է, որ կողքից գոռում են «արա ընկածին ես …»։ Ի դեպ իմ տեղեկություններով այդ «թշնամին» ՀՀ քաղաքացի է, ում ըստ օրենքի այդ բուղայը պետք է պաշտպանի, ոչ թե նենց խփի որ չհասկանաս էդ տղա ինվալիդ մնաց թե ամենինչ նորմալ կլինի։

Բուն թեմայից ես տեղեկություն չունեմ, սակայն պնդում եմ, որ ցանկացած իրավիճակում նմանօրինակ վարքի տեր մարդը պետք ամենախիստ կերպով պատժվի, և ինչպես Դիլիջանի քրեականի պետի դեպքում այս դեպքը նույնպես պետք է լուսաբանվի, իսկ էդ կարմիր բերետավորը ժամ առաջ պետք է կալանավորվի ՀՀ քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու համար։

Ի դեպ շատ հետաքրքիր էր տեղում կանգնած պարեկների վարքը, որոնք նույնիսկ չփորձեցին կատաղած բերետին հետ քաշել ընկածի վրայից, այդ տղայի ընկերն էր ամենկերպ փորձում պաշտպանել «ասֆալտին փռված» ընկերոջը։

Հ.Գ. մի տեսակ վերջին շրջանում նման դեպքերը շատացել են, ես կարծում եմ, որ նման ծառայություն իրականացնող մարդիկ պարտադիր պետք է ստրեսակայունության ատեստավորում անցնեն, քանի-որ ծառայություն իրականացնող ոստիկանը պետք է իր էմոցիաներին տեր կանգնի, իսկ էմոցիաների նման դրսևորման պարագայում պետք է խիստ պատժվի, ոչ թե միայն գործից ազատվի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս