Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ ընդհանուր փոխըմբռնման մասին երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում

Հայաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստի վերաբերյալ։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ:

Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930