Ֆեյքերի հայտնի ՊՈԱԿ-ին որքա՞ն գումար եք տվել, տոներ չունե՞նք, որ փող չի ծախսվել. Արծվիկ Մինասյանը՝ Ֆինանսների նախարարին

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին որքա՞ն գումար է հատկացվել։

«Մի տեղ ես տեսա, որ 234 մլն դրամ միայն հատկացված է տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։

Հիշեցնեմ, հանրության շրջանում այս ՊՈԱԿ-ի անունը, որ տրվում է՝ հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ն է։ Եթե ունեք նման տեղեկատվություն, այսինքն՝ կունենաք նման տեղեկատվություն, խնդրում եմ, հրապարակեք՝ մեկ տարվա ընթացքում այս ՊՈԱԿ-ին քանի անգամ է  հատկացումներ կատարվել և ինչ նպատակով։

Տոների և հիշատակների հատվածում նախատեսված 190 մլն դրամից 2022 թվականին զրո ծախս է տեղի ունեցել, ի՞նչ է սա նշանակում։ Այսինքն՝ 2022 թվականին ո՛չ տոների, ո՛չ հիշատակների համար ծախս չի՞ կատարվել։ Մասնավորապես մի տեղ ես տեսա, որ միայն «Քաղաքացու օր» անցկացնելու համար 150 մլն դրամ է հատկացվել»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին՝ Ֆինանսների նախարարը նախ տեղեկացրեց, որ պարգևավճարներին հատկացվել է ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30  տոկոսը՝ հավելյալ գումար չի ավելացվել, միայն Քննչական կոմիտեում է  ավելացվել։

«Ինձ մոտ ունեմ «ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածություն տողը», որին հատկացվել է 9 մլն դրամ, սակայն եղել է 860 մլն նախնական պլան, այնուհետև ավելացվել է 1 մլրդ 48 միլիոն, որը նաև 100 տոկոսով իրականացվել է»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս